ԹԵՀՐԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար եւ Կասպից ծովի կարգավիճակի հարցով համակարգող Մեհդի Սաֆարին հունվարի 7-ին երկօրյա այցով ժամանել է Նախիջեւան: Ըստ ՆԻՀ Գերագույն խորհրդի պաշտոնյաների, քննարկվելու է Խոյ-Ջուլֆա գազատարի կառուցման հարցը:
«Թուրան» գործակալության տեղեկացմամբ, Նախիջեւանի կողմից իրանական գազի գնման հարցն օրակարգում է 1994 թ.-ից, սակայն հետաձգվում է գնային հարցի շուրջ առկա անհամաձայնության պատճառով: Մասնավորապես իրանական կողմը 1 խոր. մետր գազի դիմաց պահանջում է 80 ԱՄՆ դոլար, ինչը գրեթե կրկնակի թանկ է թուրքմենական եւ ռուսական գազի սակագնից (40-50 ԱՄՆ դոլար):