Ֆուտբոլի ՀՀ հավաքականի կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանին «Լոկոմոտիվը» տրանսֆերի է հանել, սակայն նրա ճակատագիրն առայժմ անորոշ է: Հունվարի 6-ին «Լոկոմոտիվը» մեկնեց Ֆրանսիաՙ ուսումնամարզական հավաքի: 23 ֆուտբոլիստների ցանկում բացակայում են Ալբերտ Սարգսյանը, Զազա Ջանաշիան, Անդրեյ Լավրիկը, ինչպես նաեւ վնասվածք ստացած Մարատ Իզմայլովն ու Սերգեյ Ցիբուլյան: Առայժմ Սարգսյանը մարզվում է թիմի փոխարինող կազմի հետ, որն արձակուրդից հետո սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: