«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

ԱՆԿԱՐԱ, 14 ՀՈւՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի վարչապետ Էջեւիթը ընդունել է Կ. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, որն իր մտահոգություններն էր հայտնել ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների անշարժ գույքի իրավունքների վերաբերյալ պատրաստվող օրինագծի կապակցությամբ։

Հայոց պատրիարքը կարծիք է հայտնել, որ փոքրամասնություններին պիտի տրվեն նույն իրավունքները, ինչ ունեն թուրքերը, որը կվերացնի մինչեւ այժմ գոյություն ունեցող խտրականությունը մահմեդական եւ ոչ մահմեդական համայնքների միջեւ։

Ըստ Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի, վարչապետն իր հերթին փաստել է, որ փոքրամասնությունների գույքային իրավունքների մասին օրինագիծը դեռ քննարկման փուլում է, եւ նրա մշակման ընթացքում հաշվի կառնվեն կրոնական փոքրամասնությունների տեսակետները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4