«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Երեւան ժամանեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Կյունին։ Նա կփոխարինի Միշել Լեգրային, որն այդ պոստում իր դիվանագիտական առաքելությունն էր իրականացնում 1996-ից։

55¬ամյա դիվանագետն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի ռանգ, աշխատել է Մոսկվայի, Հռոմի ֆրանսիական դեսպանատներում։

Հայաստանում դեսպան նշանակվելուց առաջ պրն Կյունին պաշտոնավարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբումՙ զբաղեցնելով դիվանագիտական խորհրդականի պաշտոն։ Այս պաշտոնը Ֆրանսիայի ԶՈւ¬ում ավանդաբար զբաղեցնում են ԱԳՆ ներկայացուցիչները։

Դեսպանի պաշտոնում Անրի Կյունին հանդես է գալու առաջին անգամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4