ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Թուրքիայի վարչապետ Էջեւիթը մեկնեց ԱՄՆ, որտեղ առաջիկա երեք օրվա ընթացքում ԱՄՆ ղեկավարների հետ քննարկելու է մի շարք քաղաքական եւ տնտեսական հարցեր։ Ըստ «Ազատության» , նա մտադիր է հանդիպել նաեւ ամերիկահայ համայնքի հետ, «համոզելու հայերին, որ ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը վնասում է Հայաստանին» ։
Այցի ընթացքում քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, այցի շրջանակներում ծրագրվում է քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Թուրքիայի համագործակցության ծրագրի նոր նախագիծը։