«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


907¬Ը ԴԵՌԵՎՍ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է փաստաթուղթ, համաձայն որի Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը վերացվում է, ադրբեջանական ANS գործակալությանը տեղեկացրել է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը։ 907¬ը դեռեւս ուժը պահպանում է, քանի որ վերացնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի եւս մեկ փաստաթղթի ստորագրում։ ԱՄՆ նախագահի վարչակազմի իրավաբանները պետք է ստորագրվելիք փաստաթղթում հստակորեն ցույց տան, որ 907¬ի վերացումն ուղղակիորեն համապատասխանում է ԱՄՆ շահերին։ Այս փաստաթղթի պատրաստ լինելուց հետո, որը, դեսպան Փաշաեւի խոսքերով, կտեւի երկու շաբաթ, եւ Բուշի վավերացնելուց հետո 907¬ը կկորցնի ուժը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4