«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ԱՆԱՏՈԼԻ ԿՎԱՇՆԻՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Երկուշաբթի չորսօրյա այցով Անկարա է մեկնել Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը։ Ըստ ՌԻԱ «Նովոստի» գործակալության, Կվաշնինը բանակցություններ կվարի Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուսեյն Քըվրըքօղլուի եւ ազգային բանակի պաշտպանության նախարար Սաբահատտին Չաքմաքօղլուի հետ։ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կայցելի Թուրքիայի մի շարք ռազմական ստորաբաժանումներ եւ օբյեկտներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4