Հունվարի 22¬ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ դաշնային ծառայության (ՍԴԾ) տնօրեն, գեներալ¬գնդապետ Կոնստանտին Տոցկին։ Այդ մասին մեզ հայտնեց հանրապետությունում ՍԴԾ օպերատիվ խմբի պետ, գեներալ¬մայոր Վյաչեսլավ Աբոիմովը։
ՌԴ սահմանապահների ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի, ՀՀ ազգային անվտանգության նախարար, գեներալ¬լեյտենանտ Կարլոս Պետրոսյանի, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի պետական սահմանիՙ ՍԴԾ օպերատիվ խմբի ուժերով պահպանության ապահովման հարցերը, կստորագրվի հուշագիր ՀՀ¬ում ՌԴ սահմանապահ ուժերի պահպանման ծախսերի նախահաշվի վերաբերյալ, ծախսեր, որոնք համարյա հավասար չափով կրում են ռուսաստանյան ու հայաստանյան կողմերը, նշեց գեներալը։
Վ. Աբոիմովի խոսքերով, նոր տարում սպասվում է Թուրքիայի հետ սահմանում ՌԴ սահմանապահ ներկայացուցիչների ներկայացուցչական գործունեության հարցերի մշակումը։ Նա հայտնեց, որ միջոցների առկայության դեպքում կլուծվի այդ հարեւանի հետ սահմանի հատվածում պետսահմանի պահպանության տեխնիկական միջոցների վերասարքավորումը։
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ի թղթակից, «Ազգի» համար