Երկուշաբթի եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, որը ռուս պաշտոնյաների հետ կքննարկի նախագահ Հեյդար Ալիեւիՙ հունվարի երրորդ տասնօրյակում նախատեսված Ռուսաստան պետական այցի նախապատրաստական հարցեր։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում նախատեսված է ստորագրել յոթ համաձայնագիր։