ԲԱՔՈՒ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած շաբաթ օրը հազարից ավելի ցուցարարներ Բաքվում պահանջել են Ադրբեջանի ղեկավարության հրաժարականըՙ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ձախողելու պատճառաբանությամբ։
«Նամուս» կուսակցության առաջնորդ Քերիմլին, դիմելով արտոնված հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ ադրբեջանցիներն այլեւս չեն հավատում նրանց, ովքեր հանձնեցին Ղարաբաղը։
Ընդունված բանաձեւը երկրի իշխանություններից պահանջում է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից եւ Հայաստանի ղեկավարության անմիջական բանակցություններից։
Ըստ ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ի, հանրահավաքը կազմակերպել էր ադրբեջանամետ ուժերի միությունը, որտեղ միավորվել են ձախակողմյան ուղղվածության կուսակցություններ, որոնք մեծաթիվ չեն եւ լայն աջակցություն չեն վայելում։