«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ՀԵՆՑ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ

ԲԱՔՈՒ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանը կցանկանար հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը։ Այս մասին Էմ Փի Էյ¬ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովըՙ անդրադառնալով ուրիշ միջազգային կառույցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միանալու հնարավորությանը։ Ազիմովը, միաժամանակ, ցավ է հայտնել, որ 1997 թվականից ՄԽ¬ն համատեղ ընդհանուր նիստեր չի գումարել, իսկ գործընթացը վերածվել էր համանախագահների տարածաշրջան կատարվող մաքոքային այցերի։ «Ինչ վերաբերում է այլ կազմակերպություններին, ապա կարծում ենք, որ պետք է օգտագործվի ամեն մի հնարավորություն» , - նշել է ադրբեջանցի դիվանագետը։ «Եթե Ադրբեջանը կարող է իբրեւ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ այդ հարցը դնել ԵԽ¬ում, ապա անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից, բայց դա չի նշանակում, որ Խորհուրդը դառնում է միջնորդ», - նկատել է Ազիմովը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4