Հունվարի 12¬ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրահամայնքի եպիսկոպոսաց խորհրդի կոնֆերանսի նախագահ Ջոզեֆ եպս. Հոմեյերի եւ Եվրահամայնքի եպիսկոպոսաց կոնֆերանսների հանձնախմբի գլխավոր քարտուղար Նոյել Թրենորի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության այցի նպատակն է մոտիկից ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցունՙ հետագա համագործակցության ակնկալիքով։
Եվրահամայնքի այս կառույցի հետ Հայ եկեղեցու համագործակցությունը իր առավել հստակ ուրվագծումը կստանա հետագա փոխայցելությունների ընթացքում։