«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ նրա հետ միասին կազմել է Խորհրդային Միության մաս, հունվարի 12¬ին մի խումբ թուրք լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդգծեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Հյուրիեթ» , «Ջումհուրիեթ» , «Թյուրքիշ դեյլի նյուս» թերթերի եւ «Թյուրքխաբար» լրատվական գործակալության ներկայացուցիչների այցը ԼՂՀ կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը։

Թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արկադի Ղուկասյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂՀ¬ն իր անկախությունը հռչակել է եւ դիմագրավել մարտի դաշտում։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղն ունի անկախ պետության բոլոր ատրիբուտները, ասաց նա։ Այս կապակցությամբ հանրապետության նախագահը նշեց, որ խաղաղության պայմանագիրն ընդունելի կլինի միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացին մասնակցի որպես հակամարտության իրավահավասար կողմ եւ սեփական ստորագրությունը դնի վերջնական համաձայնագրի տակ։

Զրույցի ընթացքում շոշափվեցին նաեւ անցյալ տարվա սեպտեմբերի 11¬ին ԱՄՆ¬ում իրագործված ահաբեկչական գործողություններից հետո աշխարհում ձեւավորված իրավիճակի հետ կապված հարցեր։ Մասնավորապես, Արկադի Ղուկասյանը նշեց. ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է խաղաղությունը եւ ինչ հետեւություններ կարող են ունենալ նման գործողությունները։ Ինչ վերաբերում է կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանը, ապա, ԼՂՀ նախագահի խոսքերով, սեպտեմբերի 11¬ի դեպքերն անմիջական ազդեցություն չունեցան կարգավորման գործընթացի վրա։

Արկադի Ղուկասյանը հույս հայտնեց, որ քաղաքակիրթ աշխարհը կմիավորվի ահաբեկչության դեմ պայքարում եւ առկա խնդիրների համար կգտնի կառուցողական լուծումներ։

ԴԵ ՖԱԿՏՈ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4