«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՔՈՉԱՐՅԱՆ¬ԽԱԹԱՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՋԵՐՄ ԷՐ»

- Պրն Ղարիբջանյան, հունվարի 14¬ին լրացավ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան եր նշանակման երրորդ տարին։ Ինչպե՞ս եղավ, որ նախկին ԱԺ պատգամավորին առաջարկեցին դեսպանի պաշտոն, այն էլ Հայաստանի համար այնպիսի կարեւորագույն երկրում, ինչպիսին Իրանն է։

- Նախ ասեմ, որ առաջարկն ինձ արվել է 1998 թ. մայիսի 26¬ին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից, որն ինձ ճանաչում էր դեռ ուսանողական տարիներից, երբ աշխատում էի սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեումՙ որպես երիտասարդական բաժնի վարիչ։ Առաջարկը շոյող էր, նաեւ հասկանում էի պատասխանատվությունը։ Պրն Օսկանյանի հետ զրույցից հետո երկար մտածեցի, եւ երբ տեղի ունեցավ հանդիպումը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, կարողացա համարձակություն ունենալ ստանձնելու այդ պատասխանատվությունը։ Ինքս 1978-1981 թթ. աշխատել եմ Իրանում, մեկ տարիՙ մինչեւ իսլամական հեղափոխությունը եւ երկու տարիՙ հեղափոխությունից հետո որպես պարսկերենի թարգմանիչ։ Նաեւ ասեմ, որ ՀՀ Ազգային ժողովում Իրան¬Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար էի։

Չէի ասի, որ այդ ժամանակ Հայաստան¬Իրան հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա էին, կային խնդիրներ։ Ստացա համապատասխան հանձնարարականներ հանրապետության նախագահից, նշվեցին այն ուղղությունները, որոնց որպես դեսպան պետք է ուշադրություն դարձնեմ, եւ ապա, մի քանի ամիս սպասումից հետո, 1999 թ. հունվարի 14¬ին նախագահ Քոչարյանը ստորագրեց իմ հրամանագիրը։ Այդպես սկսվեց կենսագրությանս իրանական երկրորդ փուլը։ Առաջինի մասին արդեն ասացի։ Երկրորդ փուլը հիմա է։

- Ձեր դեպքում դեսպան նշանակվելու ի՞նչ չափանիշներ հաշվի առնվեցին։

- Կարծում եմ, որ հաշվի առնվեց աշխատանքային փորձը, անցյալում Իրանում աշխատելը, նաեւ այն հանգամանքը, որ երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով գնալու համար հավանաբար մարդ է պետք, որը քաղաքական որոշակի կենսագրություն ունենա։ Կարծում եմ, հաշվի առնվեց նաեւ խնդիրների բարդությունը։ Համենայն դեպս, ճիշտ եմ համարում նախարար Օսկանյանի այն մոտեցումները, որ արտգործնախարարությունը դեռեւս անհրաժեշտություն կունենա երբեմն¬երբեմն համալրվելու քաղաքական փորձառություն ունեցող անձանցով։

- Հարցս կարող է փոքր¬ինչ անսովոր թվալ։ Որո՞նք են դեսպանի պարտավորությունները եւ լիազորությունները։

- Նախ, որոշ ժամանակ, փորձում է դառնալ դեսպան։ Նոր նշանակված դեսպանն այն փորձառությունը չէ, որ ունենում է։ փումների միջոցով կամաց¬կամաց դիվանագիտական այբուբենը սովորելով, փորձում է դառնալ դեսպան։ Առաջին հերթին դեսպանությունը պետք է արտգործնախարարությունից ստացվող հանձնարարականներն իրականացնի, ապա նաեւ ինքնուրույն նախաձեռնություններ հանդես բերի օրենքի սահմաններում որոշ կարեւորագույն խնդիրներ ուսումնասիրելու, ներկայացնելու իր պետությանը։ Լինելով դեսպան հատկապես արեւելյան երկրում, պետք է լավ իմանա այդ ժողովրդի սովորույթները, ավանդույթները։ Եվ, ամենակարեւորը, հայաշատ պետությունում լինելով դեսպան, պետք է սփյուռքը լավ ճանաչես։

Կարծում եմ, այն քսան տարին, որ աշխատել եմ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, իսկապես ակադեմիա էր, կարող եմ առանց ամաչելու ասել, որ սփյուռքը լավ եմ ճանաչում, ինչը նաեւ ինձ օգնեց կայանալու որպես դեսպան։

- Հայաստանյան մամուլի համար ՀՀ ԱԳՆ¬ն, դեսպանությունների աշխատանքները դեռեւս «չտրորված» թեմա են։ Ասվում է, որ մեր դեսպանություններում աշխատում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, բարեկամները։ Կոնկրետՙ ինչպիսի՞ն է ԻԻՀ¬ում ՀՀ դեսպանության աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։

- «Ազգը» երբեմն¬երբեմն անդրադառնում է ՀՀ արտգործնախարարության գործունեությանըՙ ունենալով «հավաստի աղբյուրներ» ։ Արտգործնախարարությունը նման է մյուս բոլոր նախարարություններին, միգուցե ավելի խոցելի է, որովհետեւ ընդամենը տասը տարեկան է, փորձի պակաս, անշուշտ, ունի։ Բայց պետք է ասեմ, որ աշխատանքի արդյունքով է երեւում, թե ով իրենից ինչ է ներկայացնում։ Երբ մեկնում էի, պրն Օսկանյանի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետք է թիմով աշխատենք, եւ ընտրությունը գնա թիմային ճանապարհով։ Գիտեք, արտասահմանում կարող ես լինել փառահեղ դիվանագետ, բայց թիմ չլինի, եւ ձախողվեն բոլոր աշխատանքները։ Մեր դեսպանության դիվանագետների արդեն երկու կազմ է փոխվել, բայց թիմային աշխատանքը կարողացանք պահպանել, քանի որ հենվում էինք կադրերի պրոֆեսիոնալ կարողությունների վրա։

Առաջիկա 10-15 տարիներին դրսում աշխատող դիվանագետը ցանկացած պահի կարող է վերածվել թարգմանչի։ Որեւէ դիվանագետ չպետք է մտածի, որ ինքը կարիերային դիվանագետ է։ Արտասահմանում դիվանագետ նշանակում է, որ զրոյից մինչեւ ամենաբարձր կետը, եթե անհրաժեշտ է, դու պետք է անես։

Երբ ԱԺ պատգամավոր էի, բյուջեի քննարկումների ժամանակ հենց առաջին տարվանից պահանջել եմ, երբեւէ չմտածելով, որ դեսպան կդառնամ, արտաքին գործերի նախարարության մասով գումարները բարձրացվեն, որովհետեւ մեր դիվանագետները պետք է լավ հագնվեն, լավ մեքենաներ ունենան, լավ տներում ապրեն։ Ճիշտ է, կողքից շքեղություն է երեւում, բայց վիզը ծռած չպետք է պետություն ներկայացնես։ Ավելի լավ է ունենալ քիչ դեսպանություններ, բայց ներկայանալ բարձր մակարդակով, քանՙ բազմաթիվ դեսպանություններ եւ հնարավորությունները նեղ լինեն։

Նախագահ Քոչարյանի պաշտոնական այցը Թեհրան նոր որակ տվեց հայ¬իրանական հարաբերություններին։ Քաղաքական առումով այդ այցով թռիչք ունեցանք, այժմ գալիս է տնտեսական վերելքի շրջանը։ Այս առումով, ես կարծում եմ, որ Իրանում Հայաստանի դեսպանությունն անհրաժեշտություն կունենա տնտեսական ուղղվածության աշխատանքների ավելացման։ Այցի ընթացքում ստորագրվեցին հիմնականում տնտեսական ուղղվածության փաստաթղթեր։ Նախագահ Քոչարյանի հանձնարարականով մենք պետք է շատ արագ անցնենք հաջորդ փուլին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Արտաշես Թումանյանի գլխավորությամբ այս շաբաթ տեղի կունենա խորհրդակցություն, որտեղ պետք է հստակեցնենք մեր անելիքները եւ ժամկետները։

- Ասվում է, որ փոքր պետության դեսպանի համար բավականաչափ դժվար է աշխատել մեծ տերությունում։ Այս առումով որքա՞ն դժվար է աշխատել Իրանում։

- Ցանկացած պետություն, երբ սկսում է մյուսներին նայել մեծի ու փոքրի կարգավիճակով, իմ կարծիքով, արդեն կորցնում է։ ՄԱԿ¬ում բոլոր պետություններն ունեն նույն իրավասությունները, որեւէ տարբերություն չկա։ Իրանում նման խնդիրներ չկան, որովհետեւ կա հստակ գործող մեխանիզմ, եւ արտգործնախարարության հետ աշխատանքային հարաբերությունները շատ լավ են ընթանում, նույնիսկ կան բաներ, որ արժեր ընդօրինակեինք։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ցանկացած պետության դեսպան կամ դիվանագետ չի կարող ուղղակի կապերով հանդիպել այս կամ այն նախարարի հետ, պետական այս կամ այն կառույցի ներկայացուցիչների հետ։ Իրանում նման հանդիպումները կազմակերպվում են միմիայն արտգործնախարարության խողովակներով։ Որպես դեսպան Իրանում որեւէ խնդիր չեմ ունեցել։

- Նախագահ Քոչարյանիՙ Իրան պաշտոնական այցի հաջողված լինելու մասին շատ գրվեց։ եր գնահատականը։

- Բոլոր առումներով փառահեղ այց էր։ Ամենակարեւորըՙ մարդկային շփումների տեսակետից Քոչարյան¬Խաթամի հանդիպումը շատ ջերմ էր։ Անհատական թե հանրային ցանկացած երկխոսության դեպքում Քոչարյանը կլինի շահողի դերում։

- Որքա՞ն ժամանակ եք եւս մտադիր մնալ Իրանում։

- Դա իմ որոշելու խնդիրը չէ։ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ, կազատվեմ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Ես փորձում եմ իմ աշխատանքով արդարացնել այն վստահությունը, որ եղել է իմ նկատմամբ։ Ասեմ, որ Թեհրանում շատ հպարտ էիՙ տեսնելով համայնքի վերաբերմունքը նախագահ Քոչարյանի հանդեպ։ Կարծում եմ, եթե յուրաքանչյուրս մեր պետության սիմվոլների նկատմամբ նման վերաբերմունք ունենանք, կշահենք բոլորս։

- Մեր դեսպանները սարսափելի վիրավորվում են, երբ նրանց հետ են կանչում, ՀՀ ԱԳՆ¬ում առաջարկում բաժնի վարիչի պաշտոն։ Երեւի մտածում են, որ պետք է դեսպան լինեն մինչեւ կյանքի վերջը։ Խոսքը միայն դեսպաններին չի վերաբերվում։ Մեր դեսպանատների շատ ու շատ դիվանագետներ արդեն տասը տարի աշխատում են նույն պետությունում, իսկ նրանք, ովքեր հետ են կանչվում, նեղանում, դիվանագիտությունը թողնում եւ սկսում են բիզնեսով զբաղվել։

- Հայաստանը մեր եւ մեր երեխաների երկիրն է։ Յուրաքանչյուրը պիտի ապրի այնպես, որ գոնե երկու սերունդ գերեզմանին ծաղիկ դնող լինի։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են այս ձեւով, շահողի դերում են, որովհետեւ դրսի հողը քոնը չէ, ցանկացած պետությունում երկրորդական կարգի քաղաքացի ես։

ՀՀ արտգործնախարարությունում շուտով նոր կանոնակարգ կհաստատվի։ Եթե ԱԳՆ¬ում վարչությունների պետերը դեսպաններ լինեն, ապա նման խնդիր չի լինի։ Երկրորդ, դեսպանի եւ ընդհանրապես դիվանագետի մեկնելուց պետք է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն հետագայի վերաբերյալ։ Եվ ամենակարեւորըՙ պետք է հրապարակայնություն լինի։ Եթե ասում եք, որ կարող եք նշել այդ մարդկանց անունները, գրեք։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4