ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալներով, առաջիկա օրերին (հունվարի 15¬18¬ը) հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհներինՙ մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2¬4 աստիճանով։
Օդի միջին ջերմաստիճանը իրակում կտատանվի ¬20 ¬6, Տաշիրումՙ ¬16 +1, Արագածոտնի բարձրադիր մասումՙ ¬20 ¬6, ցածրադիր շրջաններումՙ ¬7 0, Կոտայքումՙ ¬17 ¬6, Գեղարքունիքումՙ ¬17 ¬3, Լոռիումՙ ¬13 +2, Տավուշումՙ ¬5 +5, Արարատյան դաշտումՙ ¬3 +2, Վայոց ձորումՙ ¬16 ¬4, Սյունիքի նախալեռներումՙ ¬16 +2 եւ հովիտներումՙ ¬3 +3 աստիճանի սահմաններում։ Երեւանում հունվարի 15¬18¬ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը գիշերըՙ ¬ 6 ¬11, ցերեկըՙ ¬1 +4 աստիճան, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակըՙ 16 միկրոռենտգեն/ժամ։