«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2002-01-11 | #5, 2002-01-12 | #6, 2002-01-15


ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 111 ՀԱԶԱՐ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազաֆիկացման եւ գազամատակարարման վերականգնման 2001 թվականի ծրագրի շրջանակում «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից գազատրանսպորտային եւ գազաբաշխիչ համակարգում գումարային արտահայտությամբ կատարվել է 530 մլն դրամի աշխատանք։ Ինչպես տեղեկացրեցին ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունում, վերկանգնվել ու վերանորոգվել է 128 կմ բաշխիչ ցանց, ինչը հնարավորություն է ստեղծել գազսպառող բաժանորդների թվաքանակն ավելացնել 10 հազարով, որից 200¬ըՙ բազմաբնակարան շենքում։ Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հատկապես Լոռու (92, 1 մլն դրամ) , Գեղարքունիքի (44, 1 մլն դրամ) , Արմավիրի (38, 1 մլն դրամ) , Վայոց ձորի (26, 5 մլն դրամ) մարզերում։ Երեւանում գազամատակարարման վերականգնման 2001 թվականի ծրագրով կատարված է մոտ 101, 8 մլն դրամի աշխատանք, որից 20 միլիոնը հատկացվել է բազմաբնակարան շենքերին։ Հանրպետությունում վերականգնված բաժանորդների թիվը ազգաբնակչության շրջանում կազմում է շուրջ 111 հազար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4