Վրաստանի նախագահ Էդուարդ եւարդնաձեն երեկ ազգային ռադիոյով հեռարձակված հարցազրույցում հավաստեց, որ հավանական է համարում Աբխազիայում տեղաբաշխված ռուսական խաղաղարար ուժերի մանդատի երկարաձգումը։ Նա հայտարարեց, որ չի կարող պահանջել ռուսաստանցի խաղաղարարների դուրսբերումը, քանի դեռ լուծված չէ նրանց փոխարինողների հարցը, որը ՄԱԿ¬ի առանձնաշնորհն է։ եւարդնաձեի խոսքերով, սեպտեմբերի 11¬ի ահաբեկչություններից հետո ՄԱԿ¬ը դժվար թե ստանձնի Աբխազիայում խաղաղարար գործողությունների իրականացման պատասխանատվությունը։ Ինտերֆաքս գործակալությունն ընդգծում է Վրաստանի նախագահի այն հայտարարությունը, որ Աբխազիայի հակամարտության կարգավորման մասնակից պետություններըՙ ԱՄՆ¬ը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան նման պայմաններում արդարացված չեն համարում ռուսական խաղաղարար ուժերի դուրսբերումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ եւարդնաձեն դեմ էր արտահայտվել Աբխազիայում ռուսական ուժերի հետագա ներկայությանը։