Ֆուտբոլի ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը մեկնել է Բեյրութՙ ստանձնելու տեղի ՀՄՄ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ «Ազգի» թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում Սուրեն Բարսեղյանը նշեց, որ իրեն շտապ կարգով Լիբանան է հրավիրել ՀՄՄ ակումբի նախագահ Միսակ Նաջարյանը, որը միաժամանակ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն է։ Պատճառն, անշուշտ, Բեյրութի ՀՄՄ¬ի անհաջող մեկնարկն է ֆուտբոլի Լիբանանի առաջնությունում։ Գեւորգ Կարապետյանի գլխավորությամբ ՀՄՄ¬ն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել է ընդամենը 2 միավոր (+0=2¬4, 3¬9) եւ 14 թիմերի մրցավեճում ընթանում է նախավերջին տեղում։ 6¬րդ տուրում ՀՄՄ¬ն սեփական հարկի տակ ոչ¬ոքի (1¬1) է խաղացել «Ալ¬Սալամի» հետ, որին, ի դեպ, անցյալ մրցաշրջանում մարզում էր Սուրեն Բարսեղյանը։ Այսօր ՀՄՄ¬ում հանդես են գալիս հայաստանցի 3 ֆուտբոլիստներՙ արարատցի Համլետ Մխիթարյանը եւ «Բանանցի» խաղացողներ Գագիկ Սիմոնյանն ու Վիգեն Աբրահամյանը։
Առայժմ անմխիթար վիճակում է նաեւ Բեյրութի ՀՄԸՄ¬ն։ Թիմը ցույց է տվել բացարձակորեն միեւնույն արդյունքը, ինչ ՀՄՄ¬ն եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12¬րդ հորիզոնականը։ 6¬րդ տուրում ՀՄԸՄ¬ն սեփական դաշտում 0¬1 հաշվով զիջել է առաջատարինՙ «աբաբ Ալ¬Սահելին» ։ Վերջինս տարել է 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել ոչ¬ոքի։ Ուրախալի է, որ արդյունավետ խաղով կրկին աչքի է ընկնում Լիբանանի հավաքականի եւ «Սաժեսի» հարձակվող Վարդան Ղազարյանը։ Նա 5 գնդակով հինգ ֆուտբոլիստների հետ միասին գլխավորում է Լիբանանի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հիշեցնենք, որ Վարդան Ղազարյանը 1992 թ. ՀՀ անդրանիկ առաջնությունում հանդես գալով Կապանի «Սյունիքում» , 20 հանդիպումներում խփելով նույնքան գնդակ, դարձել էր թիմի լավագույն ռմբարկու։ Նույն տարվա ամռանը նա մեկնեց Լիբանանՙ ընդգրկվելով Բեյրութի ՀՄԸՄ¬ի կազմում։ Ահա արդեն 10 տարի Վարդան Ղազարյանը Լիբանանում էՙ հանդիսանալով երկրի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։