Ադրբեջանական «Օլայլար» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկատվությունը, գրում է, որ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Սաֆար Աբիեւն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնին եւ նորանշանակ ռազմական կցորդ Մարկ Ջասփերին: ԱՄՆ դեսպանը զրույցի ընթացքում ասել է, որ Ազատության աջակցության ակտի 907 ուղղման վերացումը կնպաստի ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, այդ թվում ռազմական ոլորտում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի կապերի զարգացմանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, դեսպան Վիլսոնն ընդգծել է, որ «ԱՄՆ կառավարության նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է եւ տարածաշրջանում կայունության հաստատումը»: