«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2002-01-15 | #7, 2002-01-16 | #8, 2002-01-17


«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27». ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը, ինչպես տեղեկացանք մի քանի իրազեկներից, այս շաբաթվա ընթացքում արդեն իսկ կդադարի «դոփել» տեղում: Ուրբաթ օրվա դատական նիստի ընթացքում վերջապես կեզրափակվի Կ. Հունանյանի ցուցմունքների հրապարակման փուլը: Փաստաբանների միջնորդությունները, որոնք սպասվում էին երեկվա նիստի ընթացքում, տեղի չունեցան: Այնպես որ, ենթադրվում է, ցուցմունքների հրապարակման փուլի ավարտը «կնշանավորվի» դատավարության անմիջական մասնակիցների զգալի աշխուժացմամբ:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4