ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 7 միլիարդ նախնական գնով վաճառքի է դրվել Հոլիվուդի ամենահայտնի կինոստուդիաներից մեկըՙ «Մետրո գոլդվին մայերը», որի հիմնական բաժնետերը Քըրք Քըրքորյանն է:
Թեեւ կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել, մեկնաբանները համարում են, որ գործարքը կհետաքրքրի կինոարդյունաբերության մյուս հսկաներին: Բանն այն է, որ այս կինոստուդիան ունի բացառիկ իրավունքներ մի շարք հայտնի եւ մեծ պահանջարկ ունեցող կինոթեմաների նկատմամբ: Բացի այդ մեծ արժեք է ներկայացնում կինոստուդիայի ֆիլմադարանը, որտեղ կա ավելի քան 4100 կինոժապավեն:
Քըրք Քըրքորյանը 3-րդ անգամն է վաճառում այս կինոստուդիան: Առաջին անգամ նա այն գնել է 1969 թվականին, իսկ վերջին անգամՙ 1996-ին, վճարելով 1,3 միլիարդ դոլար: