«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՐԱՎԻՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվարի 17-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը փաստել են, որ Թուքմենստանի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված հարաբերությունները բնութագրվում են վստահության բարձր մակարդակով: Քննարկվել է 2001 թ. բնական գազի մատակարարման դիմաց հաշվարկների եւ հաշվանցումների խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է աշխատանքային խմբեր ստեղծելու որոշում: Հայաստանի ներկայացուցիչներն այդ հարցերով առաջիկայում բանակցություններ կվարեն Աշգաբադում: Հայաստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ: Հայաստանի նախագահը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: Հրավերը շնորհակալությամբ ընդունվել է, ժամկետը կճշտվի դիվանագիտական խողովակով: Կողմերը պայմանավորվել են նախապատրաստել երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության նոր պայմանագիրՙ պաշտոնական այցի ժամանակ ստորագրելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4