«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԿՈՎԿԱՍԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱ՞ՆԸ»

ԲԱՔՈՒ,17 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Կովկասը Եվրամիության կողմից ճանաչվել է Թուրքիայի ազդեցության գոտի, անհիմն են: Այս մասին «Թուրան» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեվւքոզը:

Ըստ ադրբեջանական «525-րդ» թերթի, խոսելով Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի Վաշինգտոն պաշտոնական այցի մասին, դեսպան Չեւիքոզը մանրամասնել է նաեւ այցի ընթացքում քննարկվելիք երկկողմ եւ տարածաշրջանային հարցերըՙ չբացառելով Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4