Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն առաջիկա օրերին կմեկնի Մոսկվաՙ ռուսաստանյան իր պաշտոնակցի հետ կարեւոր բանակցությունների: «Ազգի» ինտերնետային երեկվա էջում, ռուսերեն բաժնով տարածվել էր Արմինֆո գործակալության լրատվական ժապավենից մի տեղեկություն, ըստ որի ակնկալվում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնազրկումըՙ նկատի ունենալով, որ, իբր, անհաջող են ընթանում նրա բանակցությունները «Արմենտելի» հետ:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Անդրանիկ Մանուկյանը չէ «Արմենտելի» հետ բանակցողը, այլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է Ա. Մանուկյանի մոտալուտ պաշտոնազրկման հավանականության մասին գործակալության ենթադրություններին, «Ազգի» տվյալներով, դրանք անհիմն են: Ընդհակառակը, մեր տվյալներովՙ տրանսպորտի եւ կապի նախարարն ամենաամուր դիրքերն ունի ՀՀ կառավարությունում, ինչի ապացույցներից մեկն էլ նրա մոտալուտ պատասխանատու բանակցություններն են Մոսկվայում: