«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՁԵՎԱՎՈՐՎԵՑ «ԱՐՄԵՆԱԿԱՆ» ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵՆ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Արմենական» ակումբն իր շուրջը համախմբել է հիմնականում հայաստանյան բուհերի ակտիվ երիտասարդությանը, որոնք ցանկանում են մասնակցել երկրի զարգացմանը, կուսակցության ընձեռած հնարավորություններով կազմակերպել նաեւ իրենց գործունեությունը: Երեկ ՀՌԱԿ գրասենյակում տեղի ունեցավ «Արմենական» ակումբի համալրումը նոր անդամներով, ձեւավորվեց նաեւ ակումբի կազմկոմիտենՙ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վարազդատ Բոյաջյանը, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Զեմֆիրա Գեւորգյանը եւ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Աննա Հունանյանը: Նորագիր ռամկավարներին շնորհավորեց եւ անդամատոմսեր հանձնեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: Զրույցի ընթացքում երիտասարդ ռամկավարները նշում էին, որ առաջիկայում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելուՙ մասնավորապես նշելով սփյուռքի եւ Հայաստանի ռամկավար երիտասարդների միջեւ կապի սերտացումը: Բժշկական համալսարանի ուսանողուհի Քրիստինե Աբրահամյանն էլ ցանկություն հայտնեց թղթակցել «Ազգին»ՙ վեր հանելու համար ուսանողությանը, երիտասարդներին վերաբերող խնդիրներ:

Անշուշտ «Արմենական» ակումբն իր արժանի տեղը կզբաղեցնի հանրապետության երիտասարդական շարժման մեջ: ՀՌԱԿ-ն էլ իր հերթին կնպաստի ռամկավար երիտասարդների ակտիվ գործունեության ծավալմանը: Լուրջ աշխատանք չտարվի երիտասարդ քաղաքական գործիչներ պատրաստելու ուղղությամբ: Թեքեյան կենտրոնում հանդիպումներ, կլոր սեղաններ կկազմակերպվեն, կքննարկվեն քաղաքական, հասարակական հրատապ հարցեր: Աշխատանքներ կտարվեն նաեւ արմենականների հանգիստն ու ժամանցը կազմակերպելու համար, իսկ ՀՌԱԿ գրասենյակում նրանք կունենան իրենց սենյակըՙ ինտերնետին միացված համակարգչով:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4