«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՋՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Կառավարությունում երեկ հաստատվեց Սեւանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող նյութերի ցանկը, որը, ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, բխում է «Սեւանա լճի մասին» օրենքի պահանջներից: Բնապահպանության նախարարը տեղեկացրեց նաեւ, որ նախարարության կառուցվածքում ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, որը նախատեսված էր 1999-2001 թթ. Համաշխարհային բանկի մշակած «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման» ծրագրով եւ պետք է ապահովի ջրային ռեսուրսների, ջրօգտագործման, ջրաղբյուրների կառավարումը, ջրային ազգային ծրագրի կազմումը, քաղաքականության մշակումը, ինչպես նաեւ ջրերի դասակարգումը:

Որքան էլ Վարդան Այվազյանը փորձեց պարզաբանել նոր կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, այս ոլորտում 2 պետական կառույցների (նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեն) համաժամանակյա գործունեությունը, կարծում ենք, արդյունավետ եւ արդարացված չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4