«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ» ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Ինչպես հայտնի է, «Արարատցեմենտ» ՊՓԲԸ դեռեւս անցած տարի, ՀՀ կառավարության որոշմամբ, ներկայացվել էր սեփականաշնորհման: Գործարանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների գերակշռող մասն արտասահմանյան ընկերություններ էինՙ Լիբանանից, Շվեյցարիայից եւ այլն: Ի դեպ, ՀՀ կառավարության առաջադրած պայմանները բավարարում էր ընդամենը մեկ կազմակերպություն Շվեյցարիայից, որն էլ, սակայն, գործընթացի վերջին փուլում հրաժարվեց (իրական պատճառներն այդպես էլ մնացին նեղ շրջանակներում):

Ըստ Արարատի մարզպետարանի առեւտրի եւ արդյունաբերության բաժնի վարիչ Հրայր Հակոբյանի, կառավարությունն այս տարի հանդես կգա սեփականաշնորհման վերաբերյալ նոր հայտարարությամբ: Նա նշեց, որ գործարանն առայժմ պետական է եւ պատկանում է ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը: Արամ Սարգսյանի աշխատանքից ազատվելուց հետո տնօրեն է նշանակվել Արարատի նախկին քաղաքապետ Գագիկ Գասպարյանը: Իսկ թե ե՞րբ կլինի սեփականաշնորհման հայտարարությունը, առայժմ դժվար է կանխատեսել: Գործարանը ներկայումս աշխատում է փոքր հզորությամբ, թերեւս, նախկինում նույնպես ամբողջ հզորությամբ չի աշխատել (15-20 տոկոս): Աշխատանքային հզորությունը տարեցտարի փոքրացավ, քանի որ գործարանն իր արտադրանքով ապահովում էր միայն ներքին պահանջարկը: Պրն Հակոբյանի կարծիքով, գործարանը մեծ հզորությամբ չկարողացավ աշխատել հիմնականում շուկայի բացակայության պատճառով:

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4