ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հունվարի 16-ին Վաշինգտոնում բանակցել է Թուրքիայի վարչապետ Էջեւիթի հետ: Հիմնական թեման եղել է հակաահաբեկչական պատերազմը: Էջեւիթը փորձել է համոզել Բուշին ձեռնպահ մնալ ապագայում Իրաքը թիրախ դարձնելուց, սակայն, ըստ «Ռոյթերի», Բուշը նման խոստումներ չի տվել ու պահանջել է, որ Սադդամ Հուսեյնը Իրաքում ստուգումներ անցկացնելու համար պայմաններ ապահովի: «Մենք պետք է համոզվենք, որ Սադդամը զանգվածային ոչնչացման զենք չի ստեղծում», ասել է Բուշը:
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Սադդամն արգելի տեսուչների մուտքը Բաղդադՙ Բուշն ասել է. «Սադդամը կտեսնի, թե ինչ կլինի այդ դեպքում»: Այնուամենայնիվ Բուշը Էջեւիթին հավաստիացրել է, որ բոլոր դեպքերում Թուրքիան կտեղեկացվի Իրաքի նկատմամբ իրագործվելիք քայլերի մասին: