ԹԲԻԼԻՍի, 18 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հունվարի 29-30-ը կայցելի Ադրբեջան: Նինո Բուրջանաձեն հայտնել է, որ ինչպես անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ, Բաքվում ծրագրում է քննարկել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման, խորհրդարանական համագործակցության հարցերը: Վրաստանի խորհրդարանի նախագահը Բաքու կճանապարհվի գնացքովՙ Երեւան այցելության նման: Ըստ նրա, Թբիլիսիի եւ Բաքվի, Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցություն չկա, այդ պատճառով խորհրդարանական միջոցների խնայողության նպատակով նա նախընտրել է գնացքը: