«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական դատարանը հետաձգել է Երեւանի կանաչ գոտիներում տեղադրված որոշ սպասարկման կետերի ղեկավարության դեմ Երեւանի քաղաքապետարանի դատական հայցերի քննումը: Այսպիսի որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ հունվարի 18-ին նշանակված դատական նիստին չներկայացան նշված տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներից մի քանիսը: Ըստ որոշ աղբյուրների, նրանցից մի քանիսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երեւանի քաղաքապետարանը հայցերով դիմել էր դատարան մայրաքաղաքի կանաչ տարածքներում գործող շուրջ մեկ տասնյակ տնտեսվարողների դեմ, որոնք թերացել են իրենց հատկացված տարածքներում պահպանել պատշաճ սանիտարական վիճակ, ինչպես նաեւ կանաչապատել եւ ոռոգել այն:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացված հայցերը ՀՀ Տնտեսական դատարանը նախատեսում է քննարկել փետրվարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4