«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում երեկ տեղի է ունեցել քրիստոնեության, հուդայականության եւ իսլամի հոգեւոր առաջնորդների հատուկ խորհրդաժողովը, որի ավարտից հետո ընդունվել է հռչակագիր: Հռչակագրում մասնավորապես ասված է, որ Սուրբ երկրում այսօր իշխող դաժանությունն ու անմեղ մարդկանց սպանություններն արթնացնում են ողջ աշխարհի հավատացյալ ժողովուրդների բողոքն ու ընդվզումը եւ վիրավորում նրանց կրոնական զգացումները: Սուրբ երկրում ապրող ժողովուրդները պարտավոր են ապրել համերաշխՙ փոխադարձ հարգանք տածելով միմյանց նկատմամբ, չնսեմացնելով ու չնվաստացնելով մեկը մյուսին: Հռչակագիրը ստորագրել են Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության եւ Եգիպտոսի հոգեւոր առաջնորդները: Փաստաթուղթը նախօրոք հաստատել էին Իսրայելի վարչապետ Արիել Շարոնն ու Պաղեստինի Ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը: Քրիստոնեական եկեղեցու առաջնորդների կազմում եղել է նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4