Հունվարի 27-ին Մեծ Բրիտանիայում երկրորդ անգամ անցկացվող Հոլոքոսթի ազգային հիշատակի օրվա պաշտոնական միջոցառումների շարքում տեղ են գտել Իլինգի քաղաքապետարանում բազմադավան հավատացյալների հավաք առավոտյան, իսկ երեկոյանՙ Լոնդոնի հարավում գտնվող լիբերալ սինագոգում հատուկ արարողություն: Հաջորդ օրըՙ հունվարի 28-ին, Կամդենի քաղաքապետարանում դասախոսություն Խաչիկ Փիլիկյանի կողմից եւ լուսանկարների ցուցահանդես: Ներկա է լինելու քաղաքապետը:
Նույն առիթով հունվարի 24-ին Համայնքների պալատում առավոտյան կայանալու է ցեղասպանության շուրջ բանավեճ, որը վարելու են պրոֆեսորներ Վահագն Տատրյանը եւ Յաիր Աուրոնը: Նախագահելու է խորհրդարանական Ջուլիա Դրաունը:
Նույն օրը երեկոյան Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում երկու պրոֆեսորները հանդես են գալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ:
«Հայաստան: Մի ազգի վերապրումը» թեմայով լուսանկարների մի ցուցահանդես բացվելու է հունվարի 26-ին Սբ. Ալբանո մայր տաճարում եւ գործելու է երկու շաբաթ:
Հ. Ծ.