«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԹԵՀՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ

ԲԱՔՈՒ, 24 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Իրանի ՆԳՆ ղեկավարի առաջին այցը Ադրբեջան վկայում է Բաքվի եւ Թեհրանի միջեւ կապերի զարգացման մասին», հունվարի 23-ին ԻԻՀ ներքին գործերի նախարար Աբդոլվահեդ Մուսավի-Լարիի գլխավորած ԻԻՀ պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Ինչպես նշել է Ալիեւը, երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ կարծիքների լայն քննարկումը ենթադրում է համատեղ աշխատանք այդ ուղղություններով:

Նախարար Լարին Ալիեւին է փոխանցել նախագահ Խաթամիի բարեկամական ուղերձը: Նա հայտնել է, թե Թեհրանը սպասում է Ալիեւի պաշտոնական այցին, որը կկայանա փետրվարի երկրորդ տասնօրյակում: Ըստ Իրանի ռադիոյի, Լարին շեշտել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է: Նա կարեւորել է նաեւ իրանցի եւ արդբեջանցի պաշտոնյաների փոխայցերը երկկողմ շահերի ապահովման առումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4