«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԼԻԹԼ-ԵՐԵՎԱՆՙ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում, ինչպես Նյու Յորքում, ձեւավորվում են էթնիկապես միատարր շրջաններ: Այս մասին «Իզվեստիայի» հարցազրույցում ասել է Մոսկվայի մարզի ՆԳ վարչության անձնագրային-այցագրային ծառայության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Սեդիխը: Ըստ նրա, «Մոսկվան ունի իր փոքրիկ Թիֆլիսը, լիթլ-Երեւանը, Շանհայը, Քաբուլը եւ այլն»:

Սեդիխը պատմում է, որ ադրբեջանցիները իրենցով են արել Մոսկվայի եւ մարզի գործնականորեն բոլոր պարենային շուկաները, հայերը սեփականացրել են ավտոսպասարկումը, ուկրաինացիները զբաղվում են բնակարանների հարդարմամբ եւ կոսմետիկ վերանորոգմամբ, վրացիները առաջադիմել են ռեստորանային բիզնեսում եւ միջնորդական գործառնություններում, վիետնամցիները էժան հագուստ են ծախում, թաթարները գործում են նավթային բիզնեսում, տաջիկները աշխատում են մերձմոսկովյան կովանոցներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4