«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԷՋԵՎԻԹԸ ՓՈԽՈՒՄ Է ԽՈՍԵԼՈՒ ՏՈՆԸ

Նպատակ ունենալով տպավորել նախագահ Բուշին, Թուրքիայի վարչապետ Էջեւիթն իր ԱՄՆ կատարած այցելության նախօրյակին հայտարարեց, որ այսուհետ վերացվում է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող այցագրային ռեժիմը: Բայց հենց այցելությունն ավարտվեց եւ տուն վերադարձավ, նա ազատ զգաց իրեն փոխելու խոսելու տոնը եւ որոշ կոշտ արտահայտություններ անելու Հայաստանի հասցեին:

Անկարայում թուրքական մամուլին նա տեղեկացրել է, որ նախագահ Բուշը շնորհակալություն է հայտնել իրեն հայ զբոսաշրջիկներին ընձեռվածՙ հեշտությամբ վիզա ստանալու հնարավորության համար: Բայց Բուշի այն հարցին, թե արդյոք նա մտադի՞ր է այլ միջոցներ էլ գործի դնելՙ բարելավելու թուրք-հայկական հարաբերությունները, Էջեւիթը պատասխանել է, որ ոչ մի նոր քայլի չի դիմի մինչեւ Հայաստանը չկատարի հետեւյալ չորս պարտավորությունները.

ա) Հայաստանը պետք է դադարեցնի Թուրքիային անհարմար դրության մեջ դնելըՙ անընդհատ վանկարկելով «ենթադրյալ» ցեղասպանության մասին:

բ) Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին:

գ) Ադրբեջանցի փախստականներին պետք է թույլատրվի վերադառնալ իրենց տներըՙ Ղարաբաղում:

դ) Հայաստանը պետք է միջանցք բաց անի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:

Թուրքական կառավարությունը տարիներ շարունակ մերժել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի առաջարկը: Այժմ ուղղակի ծիծաղելի է, որ Թուրքիան ինքն է նախապայմաններ դնում: Հետաքրքիր է, թե ինչպես կվերաբերվեր աշխարհը, եթե գերմանական կառավարությունը հայտարարեր, որ Իսրայելի հետ հաշվի չի նստելու, մինչեւ վերջինս չդադարեցնի «ենթադրյալ» Հոլոքոսթի մասին վանկարկել:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4