«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱԿԸ

Ես միշտ հիացմունքով եմ դիտում Ագնեսա Ավագյանի ծաղրանկարներն ու շարժերը, որոնք հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» թերթի էջերում եւ ցուցադրվում ցուցահանդեսներում: Դրանք պարզ են, կրքոտ եւ հետաքրքիր: Նույնիսկ անշունչ առարկաներն ասես կյանք են ստանում: Ագնեսան հետաքրքիր եւ յուրօրինակ կերպով ցուցադրում է բազկաթոռ, որը համառորեն ուզում է հեռանալ բարձրաստիճան պաշտոնատար անձից: Թեմային հուզական մոտեցումը եւ դրա հետ մեկտեղ իմպրովիզացիան նկարին հաղորդում են խոր իմաստ եւ հետաքրքրություն:

Դրանք բնապատճենումներ չեն. նա ունի իր մեկնաբանությունը, սեփական փիլիսոփայական մտածողությունը: Շարժերում Ագնեսան մարդու մեջ գտնում է ամենածիծաղելինՙ ընդգծելով նրա բնավորությունը: Չնայած չափազանցություններին, նրա շարժերը մարդասիրական են:

Զարմանալով Ագնեսայի նկարներով, նրա լայն ընդգրկումով, ես էլ ավելի եմ զմայլվում խորքի վրա նրա կրկնակի դիմանկարով:

Այստեղ նա նկարում է երկու ձեռքով: Ստացվում են կերպարներ իրենց տրամադրություններով ու բնավորությամբ:

Աշխարհում միայն նրան շնորհված այդ եզակի ձիրքը բացում է ստեղծագործական լայն ասպարեզի դարպասը: եւ պատահական չե, որ վերջերս նրա անունն ու այս լուսանկարը մտել է «մոսկովյան Գինեսսի գրքում»:

Չեմ կասկածում, որ շուտով մենք էկրաններին կտեսնենք մեր ժամանակի առավել հիասքանչ մուլտֆիլմերից մեկը, որի հեղինակն ու բեմադրիչը կլինի Ագնեսա Ավագյանը:

ԳԵՈՐԳԻ ՅԱՐԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4