«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2002-01-26 | #16, 2002-01-29 | #17, 2002-01-30


ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՎ ՓԱՇԱԶԱԴԵՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշազադեի հանդիպումը, որ նախատեսված էր 2001 թ. դեկտեմբերի վերջին, սակայն այնուհետեւ հետաձգվել է, կկայանա Մոսկվայում: Ինչպես հայտնեցին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, բացի երկու հոգեւոր առաջնորդներից հանդիպմանը կմասնակցի նաեւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքը: Հանդիպման օրը դեռեւս ճշտված չէ: Նույն աղբյուրից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան խնդրի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ռազմագերիներին վերաբերող հիմնախնդիրները:

Նշենք, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նման հանդիպումները կարեւորում է նրանով, որ ձեւավորվում է որոշակի մթնոլորտՙ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4