ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում հակաթալիբյան ռազմարշավի ընթացքում գերվել է Գերմանիայի բնակիչ, ազգությամբ թուրք 19-ամյա Մուրադ Քուրնազը: Թուրքական մամուլի տեղեկացմամբ, վերջինս Թալիբան շարժման այլ գերիների հետ փոխադրվել է Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայան: Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Սփարվասերը հայտարարել է, որ նշված անձը, թեեւ ծնվել եւ մեծացել է Գերմանիայում, բայց Գերմանիայի քաղաքացի չի հանդիսացել եւ այս երկրի իշխանությունները չեն պատրաստվում միջոցներ ձեռնարկել Քուրնազին գերությունից ազատելու ուղղությամբ: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունը ամերիկյան եւ գերմանական կողմերին է դիմել Քուրնազի գործին առնչվող մանրամասներն իրեն տրամադրելու խնդրանքով: Դրանց ուսումնասիրումից հետո միայն հնարավոր է, որ Անկարան որոշակի քայլերի դիմի ահաբեկչին Թուրքիայի տարածք փոխադրելու ուղղությամբ: