Հայաստան-Սփյուռք 2-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մայիսի 27-28-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 2-րդ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, խորհրդակցություններ անցկացրեց սփյուռքահայ խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, նախարար Օսկանյանը հունվարի 29-ին հանդիպել է Ռամկավար Ազատական եւ Հնչակյան կուսակցությունների, իսկ հունվարի 30-ինՙ ՀՅԴ ներկայացուցիչներին: Զրույցների ընթացքում նա հանգամանալից ներկայացրել է տեղեկություններ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների վիճակի, խորհրդաժողովի ֆորմատի եւ մասնակիցների կազմի, աշխատանքային հիմնական հանձնաժողովների, դրանցում քննարկվելիք թեմաների ու ծրագրերի եւ այլ հարակից հարցերի վերաբերյալ: