ԼՈՆԴՈՆ, 30 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանիայի կառավարությունը Հոլոքոստի հիշատակի օրվա ոգեկոչման արարողության ժամանակ այս տարի առաջին անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանությունըՙ ի նշան այն ճանաչելուն ուղղված իր ուշադրության: Մասնավորապես հունվարի 27-ին Մանչեստրում Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված հիշատակի օրվա ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշատակի արարողությանը հրավիրված են եղել բրիտանահայ հասարակական գործիչներ, արվեստագետներ, որոնք ներկայացրել են իրենց ընտանիքի անդամների հետ 1915 թվականին կատարված ողբերգական դեպքերը: