«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2002-01-29 | #17, 2002-01-30 | #18, 2002-01-31


«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

«Այսօրվանից կվերսկսվեն «Հայկական ավիաուղիների» բոլոր թռիչքները դեպի Եվրոպա», երեկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը:

Հունվարի 21-ի վաղ առավոտյան Երեւանից Փարիզ մեկնող «Հայկական ավիաուղիների» վարձակալած A-310 «Էրբաս» ինքնաթիռը թռիչքից 20 րոպե անց ստիպված էր վերադառնալ «Զվարթնոց» օդանավակայան: Ինքնաթիռի անսարքության պատճառը շարժիչի խանգարումն էր: Այդ օրվանից մինչեւ երեկ «Հայկական ավիաուղիները» չէր իրականացնում եւ ոչ մի թռիչք դեպի Եվրոպա, քանի որ «Էրբասն» առայժմ միակ ինքնաթիռն է, որի թռիչքը թույլատրելի է եվրոպական երկրներում:

Ըստ ՔԱԳՎ պետի, շարժիչի անսարքությունը գործարանային էր:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4