Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երեւանի «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Արարատի» նախկին պաշտպան Ալբերտ Սարգսյանը:
Սարգսյանը ժամանակին մարզել է ՀՀ պատանեկան հավաքականները, ինչպես նաեւ Արտաշատի «Դվինը»: Որպես երկրորդ մարզիչ նա մեկ մրցաշրջան օգնել է Արկադի Անդրեասյանին: