«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

Հանրապետական վարչության հայտարարությունը

Ուսումնասիրելով եւ քննարկելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության նոր խմբագրության նախագիծըՙ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունն արձանագրում է.

- Հանրապետության հիմնական օրենքի նոր խմբագրության նախագծի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական պարտավորությանըՙ օրենսդրորեն ապահովել իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռությունը:

- Մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող գլխում իրականացված են մի շարք կարեւոր փոփոխություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետագա զարգացմանը:

- Էական քայլ է կատարված դատական համակարգի հետագա կատարելագործման եւ իշխանության մյուս թեւերից անկախացման ուղղությամբ:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունըՙ

1. Դրականորեն է գնահատում Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկած սահմանադրության նոր խմբագրության նախագիծը:

2. ՀՀ Ազգային ժողովին է ներկայացնում կուսակցության մշակած առաջարկություններ սահմանադրության նոր խմբագրության կապակցությամբ:

3. Դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովինՙ որոշակի լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո որոշում ընդունելՙ հանրաքվեի դնելու ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրության նոր խմբագրության նախագիծը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4