«Արմավիր» հայրենակցական միությունն ու «Բարեգթություն» հասարակական կազմակերպությունը երեկ «Ազգին» հղած հաղորդագրություններում դատապարտում են պետականորեն չգրանցված «Եհովայի վկաներ» տոտալիտար աղանդի եւ նրա անդամ Լյովա Մարգարյանի անօրինական գործունեությունը: Աղանդի ներկայացուցիչները ոչ միայն հոգեբանական բռնություն են գործադրում մարդու նկատմամբ, բացասաբար ազդում նրա ներաշխարհի եւ գիտակցության վրա, այլեւ իրենց ապօրինի գործունեությամբ վտանգում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը: Աղանդի ներկայացուցիչների բացասական ազդեցության հետեւանքները դատարանին պարզաբանելու համար «Արմավիր» հայրենակցական միությունն առաջարկում է լսել Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարությունների փորձագետների կարծիքները, իսկ «Բարեգթություն» հասարակական կազմակերպությունը դատավարություններում ցանկալի է համարում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի, «Տոտալիտար աղանդների ուսումնասիրության Մոսկվայի Սուրբ Իրենիոսի անվան կենտրոնի» մասնագետների մասնակցությունը: