«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, կառավարությանը տված հաշվետվությունից հետո պատասխանելով իմ հարցին, ասաց. «Տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է այնպիսի համայնքներ ունենանք, որոնք իրենց ֆինանսական մուտքերով ապահովեն իրենց պարտականությունները»: Ըստ քաղաքապետի, «ինչպես ցույց տվեց կյանքը, Նորք-Մարաշ, Նուբարաշեն համայնքները չեն կարողացել իրենց խնդիրները լուծել: Համայնքը նրա համար չէ, որ համայնք կոչվի, այլ լուծի բոլոր խնդիրներն իր համայնքում»: Դա է պատճառը, որ քաղաքապետը ճիշտ եւ խելացի է համարում համայնքների խոշորացումը: Եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթում այդ ուղղությամբ փոփոխություն չլինի, ապա Ռոբերտ Նազարյանն առաջարկություն կանի «Տարածքային կառավարման վարչական օրենքի» մեջ փոփոխություն մտցնել այդ երկու համայնքների խոշորացման մասով: Նորք-Մարաշ համայնքը քաղաքապետն առաջարկում է միացնել Կենտրոն համայնքին, Նուբարաշենըՙ Էրեբունուն: Մյուս համայնքների խոշորացումը, ըստ քաղաքապետի, լուրջ ու մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո միայն հնարավոր կլինի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4