Դո՞ւք էլ... Ում մենք համարում էինք մեր պետության ամենաերիտասարդ ու ազնիվ իրավագետը եւ նրա հետ կապում մեր կառավարման որոշակի գործառույթների առողջացման հեռանկարը: Ուրեմն ամեն ինչ նորմա՜լ է ու բանը գրոշների կարգավորմա՞նն է մնացել... Ախր, նման աչքակապություն ամբողջ 70 տարում էլ չի եղել: Եվ ինչպե՜ս է երեւում, որ Ձեր կենցաղում միմիայն բջջային հեռախոսով եք կառավարվում: Բա մնացա՞ծը: Փորձեք մեկ անգամ սովորական մահկանացուներիս պատկան հեռախոսով որեւէ համար հավաքել... Կտեսնեք, Ձեր ազնիվ նյարդերը կդիմանա՞ն անհեթեթ «լրատվությանը»: Կամ հեռախոսահամարը քանի՞ անգամ պիտի հավաքեքՙ հարկավոր տեղն ընկնելու համար: Սիրելիս, ամեն ինչ պետք է սկսել... ՈՐԱԿԻՑ: Նախ ծառայության որակՙ հետո րոպեավճար:
... Իսկ գուցե սա մի կերպ ու ծուղակ էՙ բջջայինների թվաքանա՞կը մեծացնելու... Կորա՜նք: Ուրեմն այսուհետեւ դուք եւ ձեր գործընկերները բարի եղեք ելույթների ու ճառերի բառապաշարից ջնջել «ժողովուրդ», «սոցիալական վիճակ», «բնակչության կենսապայմանների բարելավում» եւ ուրիշ հոմանիշներ... Այսքան բան:
անհամար մարդկանց անունից ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, թատերագետ, լրագրող