«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 3 ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 4-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:42 տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Արտաշատ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արեւմուտքՙ Թուրքիայի տարածքում, հայ-թուրքական սահմանի մերձակայքում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժի ինտենսիվությունը էպիկենտրոնում եղել է 3-4 բալ, Երեւանումՙ մոտ 3 բալ: Ցնցման հետեւանքով որեւէ արտակարգ իրավիճակ կամ պատահար չի գրանցվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4