2002 թ. փետրվարի 2-ին կայացավ «Ինտելեկտուալների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որն, ի դեմս կանոնադրական մի շարք հարցերի, քննարկեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում ազատական, քաղաքացիական հասարակության, իրավական պետության ստեղծման հիմնախնդիրը եւ դրանց իրագործմանը Միության անդամների ավելի ակտիվորեն ներգրավման հարցը: Լսելով Միության նախագահ, իրավագիտության թեկնածու Վահագն Փիլիպոսյանի հաղորդագրությունն այդ կապակցությամբ, ժողովը հանձնարարեց Միության վարչությանը համապատասխան գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Մասնավորապես, ընդունելով հայ ազգի հոգեւոր եւ մշակութային վերելքի, տնտեսական հզորացման, արդար եւ բարեկեցիկ հասարակության ստեղծման ուղեծրում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ծրագրային հիմնադրույթների համընկնումը «Ինտելեկտուալների միություն» հասարակական կազմակերպության կանոնադրական հիմնական նպատակներին եւ կուսակցության հետ Միության անդամների գաղափարախոսական եւ աշխարհայացքային նմանությունները, որոնց հիմքում ընկած են ռամկավարությունը (ժողովրդավարությունը) եւ ազատականությունը, Միության վարչությունը դիմում է Միության բոլոր անդամներին եւ համակիրներինՙ անդամակցելու Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը, որպեսզի համախոհների ավելի լայնարձակ շրջանակում հնարավոր լինի սատար կանգնելու հայ պետականության լիակատար կայացմանն ու ամրապնդմանը, որպես իրավական, սոցիալական, ազատական պետության ամուր քաղաքացիական հասարակությամբ:
«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության վարչություն