«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2002-02-02 | #21, 2002-02-05 | #22, 2002-02-06


ՆՈՐ ՖԻԼՄՙ ՀԱՅ-ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական կողմի ֆինանսավորմամբ «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր Ռուբեն Քոչարը կնկարահանի «Ճանապարհ» գեղարավեստական ֆիլմը, որը ներկայացնում է արտագաղթի խնդիրներն աշխարհում (առանձին հատված կա նաեւ հայերի արտագաղթին վերաբերող): Ռեժիսորի խոսքով,նկարահանման աշխատանքները կատարվելու են Բրազիլիայումՙ հայ եւ բրազիլացի դերասանների մասնակցությամբ: Նա նշեց, որ պայմանագրերն արդեն կնքված են,նկարահանումներն սկսելու համար հրավերն ստացվել է երեկ, եւ մարտին դրանք արդեն կսկսվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4