ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» ֆիլմը, որը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացված միջազգային կինոփառատոնում ընդգրկվել է ցուցադրված ֆիլմերի լավագույն հնգյակում:
Ռեժիսորն Արմենպրեսին տեղեկացրեց, որ Լատինական Ամերիկայի ամենահռչակավոր այդ կինոփառատոնը կազմակերպվում է արդեն 25 տարի շարունակ, եւ «Հերոստրատ» հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը մասնակցել է բրազիլական կողմի հրավերով: Ի դեպ, սա առաջին հայ-ամերիկյան կինոֆիլմն է:
Փառատոնին մասնակցել են աշխարհի 274 երկրների ֆիլմեր: Առաջին փուլի ավարտից հետո ընտրվել են 17-ական լիամետրաժ, վավերագրական եւ կարճամետրաժ լավագույն ֆիլմերը: Երկրորդ փուլում դրանցից ընտրվել են 5 լավագույններըՙ հայկական, բրազիլական, գերմանական կանադական եւ հարավսլավական արտադրության կինոֆիլմերը:
«Հերոստրատ» երկժամանոց կինոֆիլմի նկարահանման ֆինանսավորումը կատարել է ամերիկյան կողմը, իսկ ստեղծագործական կազմն ու դերասանները հայեր ենՙ Հովիկ Բաբախանյան, Վլադիմիր Մսրյան, Շաքե Թուխմանյան, Ժան Նշանյան, այլք: